Бл**ь, твою мать, сука, пи*дец․ Երևանյան թիմի ֆուտբոլիստները խաղի ժամանակ ծեծել և հայհոյել են միմյանց

Бл**ь, твою мать, сука, пи*дец․ Երևանյան թիմի ֆուտբոլիստները խաղի ժամանակ ծեծել և հայհոյել են միմյանց

ՀՖՖ-ի գործկոմի անդամ Գագիկ Աղբալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ներկայումս ԱԽ առաջնության մասնակից թիմերի կազմում թույլատրվում է հայտավորել մինչև 30 ֆուտբոլիստի, որոնցից նվազագույնը 10 ֆուտբոլիստներ, անկախ հայտավորվողների քանակից, պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ: Ես առաջարկել եմ կանոնակարգը խմբագրել հետեւյալ ձեւակերպմամբ․ "(...) Առաջին խմբի պարագայում առավելագույնը 7-ը կարող են լինել այլ երկրի քաղաքացի (...)"։ {Ճիշտ եմ համարում, երբ կանոնակարգը սահմանում է հայտավորված ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ թիվը, ոչ թե՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ}։ Նաեւ առաջարկել եմ, որպեսզի կանոնակարգով նույնացվեն "ՀՀ քաղաքացի" եւ "ազգությամբ հայ տերմինները" կամ "ՀՀ հավաքականներում խաղալու իրավունք ունեցող" տերմինները։ Առաջարկս կընդունվի, թե չէ, չեմ կարող ասել։ Վստահում եմ ֆեդերացիայի իմ գործընկերների պրոֆեսիոնալիզմին, իրենք կհամադրեն բոլոր հանգամանքները, կդիտարկեն նաեւ մյուս ակումբների առաջարկներն ու կկայացնեն վերջնական որոշում։ Եվ էս հարցի լուծման շրջանակներում անվերապահորեն աջակցում եւ աջակցելու եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իմ գործընկերներին։ Հիմա ասեմ, թե ինչի էսօր որոշեցի խոսել էս թեմայի շուրջ։ Երեկ կայացած ԲԿՄԱ-Լոկոմոտիվ ընկերական խաղում (4:1) Լոկոմոյի լեգիոներներն ամբողջ 90+ րոպեների ընթացքում չեն դադարեցրել բացահայտ վիրավորանքը մրցավարների նկատմամբ, փորձելով հունից հանել նրանց։ Երբեմն նույն վերաբերմունքը դրսեւորվել է ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների նկատմամբ։ Լուսանկարում պատկերված դրվագում քաշքշոց է արդեն Լոկոմոտիվի երկու ֆուտբոլիստների միջեւ։ Լոկոյի լեգիոներներից մեկը, որն ամբողջ խաղի ընթացքում չէր դադարեցնում վիրավորանքը մրցավարների նկատմամբ, ԲԿՄԱ-ի գոլերից մեկից հետո հարձակվեց իր հայ թիմակցի վրա, ով մինչ այդ բացարձակ կարգապահությամբ էր աչքի ընկել։ Միգուցե մշակութային խնդիր է կամ սովորույթի, բայց հատկապես Առաջին խմբում՝ ֆուտբոլիստներն իրենց մեծ իրավունք են վերապահում սադրելու եւ վիրավորելու։ Նման դեպքերի վիճակագրությունը լեգիոներների օգտին չէ։ бл**ь, твою мать, сука, пи*дец ․․․ սենց սադրանքներին, համաձայնեք, դժվար է դիմանալ։ Ու հալալ ա մրցավարներին, որ էս պայմաններում սադրանքին չեն տրվում, սառնաստորեն իրենց գործն են անում» ։