Նոյերը նոր պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ

Նոյերը նոր պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ

Գերմանիայի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ: Նոյերի նոր պայմանագիրը Գերմանիայի բազմակի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն: Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները գրում էին, որ Նոյերը նոր պայմանագիր ստորագրելու համար առաջ է քաշել երկու պայման: Նախ՝ նոր պայմանագիրը պետք է լինի 5 տարով, իսկ տարեկան աշխատավարձը պետք է կազմի 20 միլիոն եվրո: Կողմերը դեռևս չեն եկել ընդհանուր հայտարարի: