Նոր կանոններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում

Նոր կանոններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլատրել է թիմերին կատարել 5 փոփոխություն վերսկսվող բարձրագույն խմբի մրցաշարում: Նոր փոփոխություններով 2019-2020 մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների վերսկսումից երկու օր առաջ ՀՖՖ-ն ակումբներին կտրամադրի կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր: Ակումբները պարտավոր են թեստավորել ակումբի ամբողջ անձնակազմը (ֆուտբոլիստներ, մարզիչներ, պաշտոնյաներ եւ այլն): Թիմերը պետք է նվազեցնեն հավաքները փակ տարածքներում: Մարզադաշտում գտնվող յուրաքանչյուր անձ պետք է կրի պաշտպանիչ դիմակ: Թիմերը պետք է ժամանեն մարզադաշտ տարբեր ժամերի, և ակումբների ավտոբուսները խաղերին մեկնելուց առաջ պետք է ախտահանվեն: Յուրաքանչյուր թիմի կթույլատրվի կատարել առավելագույնը 5 փոխարինում: Խաղերի ընթացքում արգելվում են ձեռքսեղմումները, թիմային լուսանկարները, գրկախառնությունները, դրոշների եւ հուշանվերների փոխանակումը: