«Rolls-Royce» նախատեսում է 9 հազարով կրճատել աշխատողների թիվը

«Rolls-Royce» նախատեսում է 9 հազարով կրճատել աշխատողների թիվը

Ավիացիոն շարժիչներ արտադրող «Rolls-Royce» ընկերությունն իր աշխատողների թիվը կրճատում է 9 հազարով: Պատճառը  ավիացիոն ոլորտում շարժիչների պահանջարկի անկումն է՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ տեղեկացնում է «Ռեգնում»-ը: «Մենք առաջարկում ենք անցկացնել մեր բիզնեսի լուրջ վերակազմակերպում, որպեսզի հարմարվենք նոր պայմաններին, շուկայից եկող քիչ պահանջարկին: Արդյունքում մենք 52 հազար աշխատատեղից կունենանք 9 հազար աշխատատեղի կորուստ»,-ասված է մայիսի 20-ին ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Ընկերությունն առայժմ չի տեղեկացնում, թե կոնկրետ որտեղ է կրճատումներ անելու: Նշվում է, որ կպահանջվի մի քանի տարի, որ կոմերցիոն այս շուկան վերադառնա այն մակարդակին, որը կար մի քանի ամիս առաջ: «Աշխարհի տարբեր երկրներում կառավարություններն անում են ամեն հնարավորը բիզնեսին օգնելու համար, սակայն մենք պետք է արձագանքենք շուկայական նոր պայմաններին, քանի դեռ ավիացիայի ոլորտը չի վերականգնվել»,-նշել է գլխավոր տնօրեն Ուորեն Իստը: