WhatsApp-ը հերքում է գերմանական իշխանությունների մեղադրանքները՝ օգտատերերի տվյալները Facebook-ին փոխանցելու վերաբերյալ

WhatsApp-ը հերքում է գերմանական իշխանությունների մեղադրանքները՝ օգտատերերի տվյալները Facebook-ին փոխանցելու վերաբերյալ

Գերմանիայի կառավարության տվյալների պաշտպանության հարցերով լիազոր ներկայացուցիչ Ուլրիխ Քելբերը զգուշացրել էր պաշտոնյաներին զերծ մնալ WhatsApp հավելվածի օգտագործումից, քանի որ հաղորդագրություններ ուղարկելու միջոցով մեսենջերը մեդիատվյալներ է ստանում, որոնք կարող են փոխանցվել Facebook-ին, որի տնօրինության տակ է գտնվում WhatsApp-ը։ Հավելվածի սեփականատերերը պնդում են, որ նամակագրությունը պաշտպանված է և այն կարող են կարդալ միայն անմիջական զրուցակիցները, գրում է Handelsblatt թերթը։ WhatsApp-ը վեց տարի առաջ գնել է Facebook սոցիալական ցանցը, որն ավելի քան 2 միլիարդ օգտատեր ունի։