Կառավարությանն արած առաջարկների հեղեղից կարելի է գլխապտույտ ստանալ. Նիկոլ Փաշինյան

Այսօր բազմաթիվ են առաջարկները, թե ինչ պետք է անի կառավարությունը եւ անկեղծ ասած, երբեմն այդ առաջարկների հեղեղից  գլխապտույտ կարելի է ստանալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ ընդգծել, որ մենք ըստ էության, բավական երկար ժամանակ ամենօրյա ռեժւմով աշխատում ենք, կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես  էհաղթահարելու ճգնաժամը: Իհարկե, մենք կլսենք բոլորին, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս ճգնաժամը երկրի ռազմավարական զարգացման պատկերացումների մեջ, ըստ էության, շատ բան չի փոխել: