Ունենք 28 նոր դեպք, վիճակագրությունից դուրս էր մնացել հաստատված 12 դեպք․ Ալինա Նիկողոսյան

Ունենք 28 նոր դեպք, վիճակագրությունից դուրս էր մնացել հաստատված 12 դեպք․ Ալինա Նիկողոսյան

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921: Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք,որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն: Նախարարության սկզբունքը մնում է նույնը` լինել բաց և թափանցիկ, ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը: Ապրիլի 9-ի դրությամբ ունենք նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա ,ծերունական սկլերոզ»։