Նոր կարգ. Որ ընկերությունները կարող են մասնակցել երթուղիների շահագործման մրցույթին. «Ժամանակ»

Նոր կարգ. Որ ընկերությունները կարող են մասնակցել երթուղիների շահագործման մրցույթին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է Հայաստանի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգի նախագիծը: Այն վերաբերում է միջազգային, միջմարզային և ներմարզային ուղևորափոխադրումներին: Ըստ նոր կարգի՝ մրցույթի կարող են մասնակցել մինչև հինգ տարեկան ավտոբուսներ շահագործող ընկերությունները: Նոր կարգը կստիպի երթուղիները շահագործող ընկերություններին կատարել էական ֆինանսական ներդրումներ, քանի որ ներկայումս անգամ միջազգային ուղևորափոխադրումները կատարվում են անհամեմատ հին ավտոբուսներով, իսկ ներմարզային երթուղիներում օգտագործվում են խորհրդային արտադրության ավտոբուսներ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: