Բելառուսը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն է խնդրել Եվրամիությունից․ ՏԱՍՍ

Բելառուսը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն է խնդրել Եվրամիությունից․ ՏԱՍՍ

Բելառուսը ԵՄ-ից ֆինանսական օգնություն է խնդրել կորոնավիրուսի և դրա հետևանքների դեմ պայքարելու համար, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելին։ «Այո, Բելառուսը օգնություն է խնդրել առողջապահական համակարգի և տնտեսական վնասները հաղթահարելու համար»,- ասել է Բորելը։ Նա հավելել է, որ ԵՄ-ն ուսումնասիրում է հարցը։ Բելառուսում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան հազար, մահացել է 13 մարդ։