Կորոնավիրուսով վարակվածների թոքերում ախտահարումներ են հայտնաբերվել նաև հիվանդության առանց ախտանշանների ընթացքի դեպքում. Lenta.ru

Կորոնավիրուսով վարակվածների թոքերում ախտահարումներ են հայտնաբերվել նաև հիվանդության առանց ախտանշանների ընթացքի դեպքում. Lenta.ru

Նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թոքերում ախտահարումներ են հայտնաբերվել նաև հիվանդության առանց ախտանշանների ընթացքի դեպքում: Այդ մասին են վկայում Ճապոնիայի գիտնականների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակված են Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական ընկերության կայքում: Diamond Princess կրուիզային նավում  կորոնավիրուսով վարակված 104 մարդուց 76-ը հիվանդությանը բնորոշ ախտանշաններ չի ունեցել: Այնուամենայնիվ, նրանցից 41-ի թոքերում փոփոխություններ են հայտնաբերվել, որը կոչվում է «անփայլ ապակու էֆեկտ»: Diamond Princess կրուիզային նավը Ճապոնիայի ափերին խարիսխ է գցել փոտրվարին: Նավի 3700 ուղևորից կորոնավիրուսով վարակված է եղել 705-ը: Վարակի տարածողը եղել է Չինաստանի 80-ամյա բնակիչը: