Բեռնի Սանդերսը դուրս է եկել նախագահական մրցավազքից

Բեռնի Սանդերսը դուրս է եկել նախագահական մրցավազքից

ԱՄՆ Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ ավարտում է իր նախագահական քարոզարշավը, փոխանցում է CNN-ը: Դեմոկրատական կուսակցության կողմից ​​առաջադրված միակ թեկնածուն մնում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: «Մենք 300 պատվիրակով հետ ենք փոխնախագահ Բայդենից, ուստի հաղթանակը գրեթե անհնար է»,- բացատրել է նախկին թեկնածուն: 77-ամյա Բայդենը մարտին հաղթել էր դեմոկրատների առաջնային ընտրություններում Ֆլորիդայում, Իլինոյսում և Արիզոնայում: Ապրիլի 7-ին առաջնային ընտրություններ պետք է անցկացվեր Վիսկոնսինում: ԱՄՆ իշխանությունները կասկածում էին, որ Մոսկվան փորձում է օգնել 78-ամյա Սանդերսին՝ հաղթանակի հասնելու համար: Ի պատասխան, նա Ռուսաստանին կոչ էր արել «հեռու մնալ ամերիկյան ընտրություններից»: ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: