ԱՄՆ-ի հետախուզությունը կորոնավիրուսի հետևանքների մասին Սպիտակ տանը նախազգուշացրել է դեռևս 2019-ի նոյեմբերին. ABC

ԱՄՆ-ի հետախուզությունը կորոնավիրուսի հետևանքների մասին Սպիտակ տանը նախազգուշացրել է դեռևս 2019-ի նոյեմբերին. ABC

ԱՄՆ հետախուզությունը դեռևս 2019-ի նոյեմբերի վերջին Սպիտակ տանն ու Պենտագոնին նախազգուշացրել էր, որ չինական Վուհան քաղաքում նոր վարակ է տարածվում, ինչը սպառնալիք է ներկայացնում բնակչության համար և ազդում մարդկանց կյանքի վրա: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով չորս աղբյուրների, որոնք ուսումնասիրել են ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզության վարչության ազգային բժշկական կենտրոնի (NCMI) զեկույցը: Նոյեմբերի վերջին NCMI-ն ներկայացրել է զեկույց, որը հիմնված է եղել հաղորդագրությունների և արբանյակային պատկերների վերլուծության վրա: Դրանում  հաղորդվել է, որ անվերահսկելի հիվանդությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում Ասիայում գտնվող ամերիկյան ուժերին: Վերլուծաբանները եզրակացրել էին, որ իրադարձությունը, որն այժմ հայտնի է որպես կորոնավիրուսի համաճարակ, կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Նրանք այդ մասին բազմիցս զեկուցել են Պենտագոնի հետախուզական վարչությանը, Շտաբների պետերի միացյալ կոմիտեին և Սպիտակ տանը: Չինաստանը COVID-19-ով վարակի առաջին դեպքի մասին հաղորդել է 2019-ի դեկտեմբերի վերջին. այդ ժամանակ բժիշկները հասկացել են, որ գործ ունեն նոր վիրուսի հետ: South China Morining Post-ը գրել է, որ հաջողվել է պարզել, որ վարակի առաջին դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ից ոչ ուշ: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ում գրանցվել է վարակի մոտ 400 հազար դեպք. սա ամենամեծ ցուցանիշն է աշխարհում: Մարտի 13-ին Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է սահմանել: