Բրիտանիայում տղամարդը բանտարկվել է բժշկական դիմակ գողանալու համար

Բրիտանիայում տղամարդը բանտարկվել է բժշկական դիմակ գողանալու համար

Մեծ Բրիտանիայում տղամարդը երեք ամսով բանտարկվել է բժշկական դիմակների գողության փորձի համար, հաղորդում է The Telegraph-ը: 34-ամյա Լեռուն Հուսեյնն իրեն մեղավոր է ճանաչել: Նա 12 շաբաթ կանցկացնի քաղաքային բանտում: Դատախազների խոսքով, գողությունը կարող էր լրջորեն ազդել հիվանդանոցում տիրող իրավիճակի վրա, քանի որ արդեն իսկ պաշտպանիչ միջոցների անբավարարություն կա: Առողջապահության ոլորտի աշխատողները շեշտում են, որ վախենում են իրենց կյանքի համար. կորոնավիրուսի համաճարակի պայմաններում առաջացած ճգնաժամի պատճառով հիվանդանոցներում տեղերը և սարքավորումները պարզապես չեն բավարարում: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 5-ին: Տղամարդը մտել է Լոնդոնի հարավում գտնվող քաղաքային հիվանդանոց, որտեղից փորձել է երեք վիրաբուժական դիմակ գողանալ: Նա ոստիկանության կողմից ձերբակալվել է հիվանդանոցի մոտակայքում: Ըստ վերջին տվյալների Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակի ավելի քան 55 հազար դեպք է գրանցվել. 6.100 մարդ մահացել է, ապաքինվել է 1.900 մարդ: