Եթե Արցախում ընտրակեղծիքներ կատարած անձինք դատարանի առջև չկանգնեն, դա հակահեղափոխության հաղթանակը կլինի

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ- ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի գնահատականով՝ եթե Արցախում ընտրակեղծիքներ կատարած անձինք դատարանի առջև չկանգնեն, դա հակահեղափոխության հաղթանակը կլինի։ Նա մանրամասնում է, թե իրենց կազմակերպությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացրել ընտրությունների առաջին փուլում, ինչիպիսի խախտումներ, կեղծինքեր է արձանագրել։ Իոաննիսյանն անդրադառնում է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե որևէ կեղծող մեքենա 600 ձայնի առաջ ևս չի կանգնի։ Եվ որ ընտրակեղծիքների վերաբերյալ Փաշինյանն ահազանգեր ստացել է, հանձնարարել է, որ ստուգեն և իրեն ասել են, որ նման դեպքեր չկան: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավարը այս առումով տարակուսանք է հայտնում։