Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է երեքի

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է երեքի

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքը, մահացել է 86-ամյա մի կին։ Այս մասին լրագրողներին ասել է վարակիչ հիվանդությունների կլինիկայի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: «Այսօր մեր կենտրոնում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքը: Ես ուզում եմ նշել, որ դա անխուսափելի էր: Նա 86 տարեկան կին էր. մեզ մոտ գտնվել է ավելի քան երկու շաբաթ: Համաճարակի սկզբից նա ամենածանր հիվանդն էր»,- ասել է Ցերցվաձեն: Նրա խոսքով՝ կինը նաև տառապել է ուղեկցող նյարդաբանական հիվանդությամբ, ծանր թոքաբորբով, սեպսիսով և այլ բարդություններ է ունեցել։ Վրաստանում կորոնավիրուսից մահացած բոլոր երեք հիվանդները 70 տարեկանից բարձր էին: