Խամես Ռոդրիգեսը կհեռանա «Ռեալից»

Խամես Ռոդրիգեսը կհեռանա «Ռեալից»

Մադրիդի «Ռեալ»-ի կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսն ամռանը կհեռանա «արքայական ակումբ»-ից: Այս մասին գրում է Sport-ը: «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի կազմում չի տեսնում Ռոդրիգեսին, և ակումբը մտադիր է վաճառել կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերը: Ըստ ամենայնի՝ հարձակվող կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում: Ռոդրիգեսը «Ռեալ» տեղափոխվեց 2014 թվականին, սակայն 2017-19 թվականներին վարձավճարով հանդես էր գալիս գերմանական «Բավարիա»-ում: