Պոգբան ևս մրցաշրջան կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդում»

Պոգբան ևս մրցաշրջան կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի հարձակվող Պոլ Պոգբան հաջորդ մրցաշրջանում ևս կմնա Անգլիայում: Այս մասին գրում է The Independent-ը: «Կարմիր սատանաների» ղեկավարությունը վստահ է, որ Պոգբան մյուս մրցաշրջանում ևս կմնա Մանչեսթերում, քանի որ եվրոպական ակումբները մեծ գումարներ չեն տրամադրի ֆուտբոլիստին գնելու համար: Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: