Հեռախոսազրույցի հնարավոր արդյունքը․ Ինչ կարգավիճով Մխիթարյանը կմնա «Ռոմայում»

Հեռախոսազրույցի հնարավոր արդյունքը․ Ինչ կարգավիճով Մխիթարյանը կմնա «Ռոմայում»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է կարիերան շարունակել «Ռոմայում»։ է Ըստ Daily Mail-ի ֆուտբոլիստը հեռախոսով կապ է հաստատել «Արսենալի» հետ և խոսել իր մտադրության մասին: Ըստ պարբերականի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» և «Արսենալից» հետո Մխիթարյանը գտել է այն թիմը, որտեղ լավ է զգում: Բրիտանական մեկ այլ պարբերական՝ The Sun-ը հայտնում է, որ Մխիթարյանը պաշտոնապես «Ռոմայի» խաղացող դառնալու համար պատրաստ է աշխատավարձի խոշոր կրճատման։ Պարբերականը նշում է նաև, որ հայ ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան պատրաստվում է առաջարկել «Արսենալին» թարմացնել Մխիթարյանի պայմանագիրը։ Չի բացառվում, որ տրանսֆերի շուրջ ընդհանուր հայտարարի չգալու դեպքում Ռայոլան «Արսենալին» առաջարկի ևս մեկ մրցաշրջանում երկարացնել վարձակալությունը։ Ըստ բրիտականան մամուլի՝ հայ ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի կիսով չափ նվազեցմանը ևս մեկ տարի էլ «Ռոմայում» խաղալու պայմանին։ Сorriere dello sport համաձայն «Արսենալը» մտադիր է ամռանը վաճառել Մխիթարյանի տրանսֆերը և դրա համար կպահանջի 25 միլիոն եվրո: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն էլ «Ռոման» պատրաստ է Մխիթարյանի համար վճարել առավելագույնը 14 միլիոն եվրո։ Անցյալ տարվա աշնանը երբ Մխիթարյանը տեղափոխվեց Իտալիա միջազգային մամուլը գրում էր, որ «Ռոմայում» նա շուրջ 3 անգամ ավելի քիչ աշխատավարձ կստանա, քան «Արսենալում»: Իտալական աղբյուրների համաձայն, որ նա «Ռոմայում» տարեկան վաստակելու էր 3.5 մլն եվրո՝ չհաշված պարգևատրումները: «Արսենալում» հայ ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան ավելի քան 10 մլն եվրո էր: «Ռոման» Մխիթարյանի հետ մեկ տարվա պայմանագիր էր կնքել հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով: Այն ժամանակ նշվում էր նաև, որ իտալական ակումբը Մխիթարյանին կկարողանա ձեռք բերել 15 մլն եվրոյով: Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա «Ռոման» ըստ էության շարժվում է ըստ պայմանավորվածության, սակայն լոնդոնյան ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերից ցանկանում է ավելի շատ նյութական օգուտ քաղել։ Վերջին զարգացումներից հետո կարծում ենք պարզ է, որ Մխիթարյանը այլևս չի վերադառնա «Արսենալ»։ Նման հանգուցալուծմանը կարծես թե դեմ է թե «Արսենալը» և թե մեր ֆուտբոլիստը։ Օրեր առաջ La Gazetta dello Sport-ի տված հարցազրույցում Մխիթարյանը նշել էր, որ իրեն հոգեհարազատ է այն ֆուտբոլը, որը դավանում է «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան։ «Ունայ Էմերիի փիլիսոփայությունը միանգամայն տարբեր է Ֆոնսեկայի ոճից։ «Ռոմայում» ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք խաղում ենք գեղեցիկ ֆուտբոլ, որն ինձ շատ ավելի հարմար է: Այո, նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի որ մենք խաղում ենք հարձակողական ոճով՝ փորձելով գնդակը պահել առջևի գծում։ Կրկնում եմ, որ ինձ դուր է գալիս ֆուտբոլի այս ոճը: Արդյոք կմնա՞մ Հռոմում: Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մրցաշրջանը դադարեցված է, մենք չգիտենք, թե երբ նորից կսկսենք խաղալ, և ինչ կլինի ամռանը: Ֆուտբոլն արագորեն փոխվում է: Սկզբում մեկ թիմում ես, իսկ որոշ ժամանակ անց՝ արդեն մյուսում: Երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում»- ասել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը։ Այժմ «Արսենալը» գլխավորում է Միկել Արտետան, որը մտադիր է գալիք մրցաշրջանում արմատական քայլեր կատարել թիմին ճգնաժամից դուրս բերելու համար։ Մխիթարյանի Ա սերիայում մի քանի տպավորիչ հանդիպումներից Արտետան նշել էր, որ իրենք կքննարկեն հայ ֆուտբոլիստին վերադարձնելու հեռանկարը և որ Մխիթարյանը կարող է օգտակար լինել լոնդոնյան թիմի համար։ Այնուհետև տեղեկություն տարածվեց, որ Արտետան որոշում է կայացրել Մխիթարյանի մասով և մեր ֆուտբոլիստի տրանսֆերը ամռանը կվաճառվի։ «Արսենալն» այս պահին գտվում անկման շրջանում, և ակումբի ղեկավարությունը ևս փորձում է լուրջ քայլեր ձեռնարկել ճգնաժամը հաղթահարելու համար։ Լոնդոնյան ակումբը դուրս է մնացել Եվրոպա լիգայի խաղարկությունից, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում այս պահին միայն 9-րդն է։ Արդեն մի քանի տարի թիմի առաջ խնդիր է դրվում նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր, բայց…։ Եվ ահա վաճառելով Մխիթարյանի ևս էլի մի քանի խաղացողների տրանսֆերը «Արսենալը» ըստ երևույթի մտադիր է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել։ Թե ինչ է արդյունքի է հանգեցրել Մխիթարյանի հեռախոսազրույցը «Արսենալի» ղեկավարության հետ դժվար է ասել։ Ամեն դեպքում մեծ է հավանականությունը, որը հաջորդ մրցաշրջանում ևս Հայաստանի ազգային հավաքականի ավագը կխաղա «Ռոմայում»։ Մնում է միայն հասկանալ թե ինչ կարգավիճակով կրկին վարձակալության հիմունքներով, թե որպես հիմնական խաղացող։ Հարկ ենք համարում նշել նաև, որ կապված կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի հետ թե տրանսֆերային շուկայում և թե ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլում հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ։