ՖԻԴԵ-ն հետաձգել է մայիսին կայանալիք կանանց Գրան պրին

ՖԻԴԵ-ն հետաձգել է մայիսին կայանալիք կանանց Գրան պրին

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հետաձգել է կանանց Գրան պրին: Այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը: Իտալական Սարդինիա քաղաքում նախատեսված Գրան պրին պետք է կայանար մայիսի 2-15-­­­­ը, սակայն հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Դեռևս հայտնի չէ, թե հետագայում որտեղ և երբ կանցկացվի մրցաշարը: Ավելի վաղ ՖԻԴԵ-ն հետաձգել էր նաև շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի հավակնորդների մրցաշարը: