Ուսման Դեմբելեն կարող է հայտնվել «Լիվերպուլում»
16:24 | 2020-03-30
Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»:
Այս մասին գրում է Sport.es-ը: Ըստ պարբերականի, «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ուզում է իր թիմի կազմում տեսնել Դեմբելեին և արդեն իսկ խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել ֆուտբոլիստին:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնա»-ի ղեկավարության կարծիքով ֆուտբոլիստը չի աճում և ամռանը հնարավոր է հեռանա ակումբից: Դեմբելեն կարող է վարձավճարով հանդես գալ այլ ակումբում, սակայն ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները կպատկանեն կատալոնական ակումբին:
Ուսման Դեմբելեն Դորտմունդի «Բորուսիա»-ից «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թ.: