Համաշխարհային սպորտում կորոնավիրուսն ահագնանում է․ Վարակված հայտնիների նոր ցուցակը

Համաշխարհային սպորտում կորոնավիրուսն ահագնանում է․ Վարակված հայտնիների նոր ցուցակը

Աշխարհում ահագնացող պանդեմիայի հետևանքով վարակված մարզիկների թիվը շարունակում է աճել։ Նախօրեին կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական էր եղել նաև բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամի մոտ։ Բռնցքամարտի մեր հավաքականը Լոնդոնում մասնակցել էր Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, որը մարտի 6-ին ընդհատվել էր վարակի տարածման պատճառով։ «Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»,- հայտարարել էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Լոնդոնի մրցաշարի հետևանքով կորոնավիրուսով վարակվել էին մի քանի այլ հավաքականների ներկայացուցիչներ։ Ինչևէ, համաշխարհային սպորտում վարակված մարզիկների քանակով առաջատարը շարունակում է մնալ Իտալիան։ Այս երկրում հատկապես մեծ թիվ են կազմում վարակված ֆուտբոլիստներ։ Այս հաշվարկում առաջատարը «Սամպդորիա» ակումբն է։ Վերջինիս արդեն 8 ֆուտբոլիստների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Նրանք են՝ Էդգար Բարետոն Մանոլո Գաբիադինին, Ալբին Էկդալը, Օմար Կոլին, Մորտեն Տորսբին, Անտոնիո Լա Գուինան, Ֆաբիո Դեպաոլին և Բարտոշ Բերեշինսկին։ Իտալիայում այս հաշվարկում երկրորդ հորիզոնականում «Յուվենտուսն» էր, սակայն երեկ ցավալի այս ցուցանիշով թուրինյան թիմին հավասարվեց մեկ այլ հեղինակավոր ակումբ «Ֆիորենտինան»։ Վերջնիս կազմից վարակված են Դուշան Վլախովիչը, Հերման Պեսելյան և Պատրիկ Կուտրոնեն։ Օրեր առաջ հայտնի էր դարձավ, որ Թուրինի «Յուվենտուսից» վարակվել է Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդինին։ Նախորդ շաբաթ կորոնավիրուսով էր վարակվել թուրինյան ակումբի պաշտպան Դանիելե Ռուգանիին և Պաուլո Դիբալան: Վարակված է նաև «Միլանի» երիտասարդ ֆուտբոլիստ Դանիել Մալդինին և նրա հայրը՝ լեգենդար պաշտպան Պաուլո Մալդինին։ Կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև «Վերոնայի» ներկայացուցիչ Մաթիա Դականիի և «Ատալանտայի» խաղացող Մարկո Սպորտելիոյի մոտ։ Ավելի վաղ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը ևս դրական էր եղել: Ֆուտբոլիստները, ակումբի աշխատակազմը, ովքեր վերջին շրջանում շփվել էին Արտետայի հետ, մեկուսացված են: Կորոնավիրոսի դեպք է արձանագրվել նաև Լոնդոնյան մեկ այլ ակումբում՝ «Չելսիում»։ Մասնավորապես, վարակվել է այս թիմի խաղացող Քալում Հոդսոն-Օդոյին։ «Չելսիի» ֆուտբոլիստներն ու ակումբի անձնակազմը գտնվում են կարանտինի մեջ։ Իսպանիայում վերջին օրերին վարակվածների թվի կտրուկ աճ է գրանցվել։ Մասնավորապես համաճարակի էպիկենտրոնում է հայտնվել «Վալենսիա» ակումբը։ Այս թիմից վարակված են Էսեկիել Գարայը, Էլյակիմ Մանգալան, Խոսե Գարայը և ևս 7 ֆուտբոլիստներ, որոնց անունները չեն հրապարակվում։ Կորոավիրուսով վարակված են նաև «Էսպանյոլ» ակումբի երկու ֆուտբոլիստներ։ Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների երկու դեպք է արձանագրվել Գերմանիայում և մեկ դեպք Ֆրանսիայում։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով է վարակված բելգիացի հայտնի ֆուտբոլիստ Մարուան Ֆելաինին, որը ելույթ է ունենում չինական «Շանդյուն Լյուեն» ակումբում։ Թուրքիայում իրարանցում է սկսվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ կորոնավիրուս է հայնվել թուրքական ֆուտբոլի լեգենդար մարզիչ Ֆաթիհ Թերիմի մոտ։ Վարակված է նաև բրազիլական «Ֆլամենգոյի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը։ Կորոնավիրուսով վարակվածների քանակով երկրորդ հորիզոնականում բասկետբոլն է։ Վարակվածների հիմնական մասը ելույթ են ունենում NBA-ում։ Մասնավորապես վարակված են «Բրուկլին Նեթսի» ներկայաուցիչներ Քևին Դյուրանտը, Մարկուս Սմարթը, Ռուդի Հոբերը՝ «Յուտայից», այս թիմի ևս մեկ խաղացող Դոնովան Միտչելը, Քրիստիան Բուդը՝ «Դետրոյտ Փիսթոնից», և Մադրիդի «Ռեալում» ելույթ ունեցող Թրեյ Թոմպկինսը։ «Բրուկլին Նեթսի», «Լոս Անջելես Լեքերսի» և «Ֆիլանդելֆիայի» բազմաթիվ բասկետբոլիստների անուններ չեն հրապարակվում։Կորոնավիրուսի 4 դեպք է արձանագրվել հեծանվասպորտում։, Վարակվածներն են՝ Ֆերնանդո Գավիրիան, Իգոր Բոևը, Իմեիրո Չիման և Դմիտրի Ստրախովը։ Տափօղակով հոկեյում ևս արձանագրվել կորոնավիրուսի բազմթիվ դեպքեր։ Վարակվել են «Օտավվա Սենատրիուսի» 4 խաղացողներ։ Նրանց անունենրը չեն հրապարակվում։ Այսօր հայտնի դարձավ, որ վարակված է Մոսվկայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Մայք Փելիոն։ Թեթև ատլետիկայում, թենիսում և վոլեյբոլում ըստ միջազգային ԶԼՄ-ների արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մեկական դեպքեր։ Ինչ վերաբերվում է ապաքինվածներին, ապա նրանց շարքում են Պաուլո Դիբալան և Միգել Արտետան, ինչպես նաև NBA-ում ելույթ ունեցող 3 բասկետբոլիստներ։