Թուրքիան սկսել է բոր պարունակող ախտահանիչներ արտադրել. Ermenihaber

Թուրքիան սկսել է բոր պարունակող ախտահանիչներ արտադրել. Ermenihaber

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ սկսում են բոր քիմիական նյութի պարունակությամբ ձեռքերի ախտահանիչ միջոցների արտադրությունը։ Դյոնմեզի խոսքերով, ախտահանիչները շուտով կներկայացվեն սպառողներին։ Twitter-ում նախարարն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգին երկրում էներգետիկայի ոլորտում առանց ընդհատման ծառայություն մատուցելու վերաբերյալ։