Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 59 մարդ. Ermenihaber

Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 59 մարդ. Ermenihaber

Թուրքիայում մարտի 25-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 59 մարդ։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 5․035 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 561 նոր դեպք։ Նշյալ ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 15 դեպք։ Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում կա կորոնավիրուսի վարակման 2․433 և մահվան 59 դեպք: