«Լավ է լինելու»․ տարեցները լավատես են՝ կորոնավիրուսը կհաղթահարենք

Արտակարգ դրության պայմաններում ամեն օր առավոտյան 10։00-ից 12։00-ն ընկած հատվածում, պարետի որոշմամբ, խանութներից առևտուր կանեն միայն տարեց մարդիկ, տատիկ-պապիկները։ Սա արվում է նրանց շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով։ «Առաջին լրատվական»-ը փորձեց հենց այդ ժամին լինել խանութներում, զրուցել տարեցների հետ ու իմանալ նրանց կարծիքը պարետատան այս որոշման մասին։ Բոլոր հարցվածները դրական են գնահատում այս որոշումը։ Նրանց խոսքով, իրենք աշխատում են հնարավորինս այդ ժամերին գնումներ կատարել և գնալ տուն։ Իրավիճակի վերաբերյալ, մեր հարցվածները, լավատեսական կարծիքներ հայտնեցին։ «Լավ է լինելու»,- միաբերան ասում էին նրանք։ Մանրամասները՝ ներկայացվող ռեպորտաժում