Առայժմ մարզվում ենք տնային պայմաններում․ Ռումյան Հովսեփյան

Առայժմ մարզվում ենք տնային պայմաններում․ Ռումյան Հովսեփյան

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մեր հերթական զրուցակիցը Բուլղարիայի «Արդա» ակումբում հանդես եկող Ռումյան Հովսեփյանն է. «Ինչպես գրեթե ամենուր, այնպես էլ Բուլղարիայում ներքին առաջնությունը դադարեցված է մինչև մարտի 29-ը, որից հետո որոշումը կվերանայվի՝ կապված հնարավոր զարգացումների հետ: Այստեղ վիճակը հանգիստ է, մարդիկ տնից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, և առայժմ մարզվում ենք տնային պայմաններում: Հուսամ` այս իրավիճակը որքան հնարավոր է շուտ հանգուցալուծում կստանա: Բոլորին մաղթում եմ քաջ առողջություն»: