Բալասանյանի պարտությունը վերջնականապես կթաղի Քոչարյանի հույսերը. ով և ինչու է ցանկանում հետաձգել ընտրությունները

Բալասանյանի պարտությունը վերջնականապես կթաղի Քոչարյանի հույսերը. ով և ինչու է ցանկանում հետաձգել ընտրությունները

Շաբաթներ առաջ «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Արցախի ընտրություններում առաջադրված Վիտալի Բալասանյանի ամբողջ նախընտրական ծախսերը, շտաբի աշխատանքները համակարգում և ֆինանսավորում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Մեր տեղեկություններով՝ 4 օր առաջ նա կրկին եղել է Արցախում։ Այցի նպատակը եղել է քննարկումները առ այն, որ ընտրությունները հետաձգվեն։ Մեր տեղեկություններով՝ այս անգամ ահռելի միջոցներ են ներդրվել ոչ թե ընտրությունների, հաղթանակի համար, այլ ընտրությունները հետաձգելու։ Բանն այն է, որ եթե ընտրություններում Վիտալի Բալասանյանը պարտվի, ապա դա կդիտարկվի որպես Քոչարյանի պարտություն։ Իսկ Քոչարյանը չի ցանկանում այդ պարտությունը։ Ընտրությունների հետաձգումը մեկ նպատակ է հետապնդում՝ շահած ժամանակում ամրապնդել դիրքերը Արցախում և ընտրությունների ընթացքը տանել իր նախընտրած սցենարով։ Բայց դատելով ներկա վիճակից ու քննարկումներից՝ ընտրությունները կարծես թե չեն հետաձգվելու։ Անգամ կորոնավիրուսի տարածման վտանգը որպես խոչընդոտ չի դիտարկվում։