Ամեն ինչ անելու ենք, որ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի. Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ-ում արդեն ունենք կորոնավիրուսի արագ թեստեր: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև դիմեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին. «Մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ և ՀՀ-ից դիտորդներ են մասնակցելու: Եկեք համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք` դիտորդներն արդյոք ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել այլ դիտորդներով և մեկնումից առաջ պարտադիր թեստավորվեն արագ թեստերով: Փառք Աստծո այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսի ոչ մի դպք չի հայտնաբերվել, չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են: Ամեն ինչ անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի»,-ընդգծեց վարչապետը: