60 քաղաքացի բերման է ենթարկվել. Ոստիկանապետ

Մարտի 26-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ-ում կազմվել է 286 արձանագրություն և բերման է ենթարկվել 60 քաղաքացի, որոնց նկատմամբ նույնպես կազմվել են նմանատիպ արձանագրություններ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը կառավարության անդամներին զեկուցելով, թե մինչ այս պահի քանի քաղաքացի է խախտել անձի տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ պարետի որոշումը: