Իտալացի բժիշկները պատմել են կորոնավիրուսի տարածման վրա կլիմայի ազդեցության մասին․ Il Giornale

Իտալացի բժիշկները պատմել են կորոնավիրուսի տարածման վրա կլիմայի ազդեցության մասին․ Il Giornale

Իտալացի բժիշկները պարզել են, որ կլիմայական պայմանները չեն ազդում կորոնավիրուսի տարածման վրա, գրում է Il Giornale-ը: Վիրուսաբան Ռոբերտո Բուրիոնիի խոսքով, տաք եղանակային պայմաններում շնչառական վարակները ավելի քիչ են փոխանցվում, իսկ օդում հայտնված թքի մասնիկները արագորեն գոլորշիանում են, բայց սա դժվար թե ազդի ներկայիս իրավիճակի վրա: Մասնագետը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ են միայն պետությունների կողմից կիրառվող սահմանափակող միջոցները: Նման եզրակացության են եկել նաև Միլանի Բիկոկկայի համալսարանի և Հռոմի III համալսարանի գիտնականները: Նրանք համեմատել են COVID-19-ով վարակված մարդկանց քանակը Ուհանում, Լոմբարդիայում և Վենետոյում և չեն հայտաբերել որևէ կապ տվյալ շրջաններում բնակլիմայական պայմանների և վարակվածների քանակի միջև: