Ռուսաստանն ու ևս 7 երկիր կոչ են արել ՄԱԿ-ին չեղարկել COVID-19- ի դեմ պայքարին խոչընդոտող պատժամիջոցները

Ռուսաստանն ու ևս 7 երկիր կոչ են արել ՄԱԿ-ին չեղարկել COVID-19- ի դեմ պայքարին խոչընդոտող պատժամիջոցները

Ռուսաստանը, Չինաստանը, Սիրիան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, Նիկարագուան և Կուբան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին խնդրել են պահանջել պետություններից  վերացնել միակողմանի պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են կորոնավիրուսի դեմ պայքարին: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի քաղաքական հաշիվները կանգնեն մարդկային կյանքեր փրկելու ճանապարհին: Գլոբալ համերաշխության ժամանակը եկել է», - նշվում է նամակում: Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվեց COVID-19 պաշտոնական անվանումը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն որակեց որպես պանդեմիա: