Այստեղ քաղաքացիները բաժանված են երկու խմբի․ մեր հայրենակիցը՝ Կանադայում տիրող իրավիճակի մասին

«Այս փոքրիկ տեսանյութով կփորձեմ ներկայացնել իրավիճակը Կանադայում։ Ցանկություն ունեի տեսանյութ ապահովել խանութներից, սակայն եղանակային պայմաններից ելնելով չկարողացա։ Երկիրը բավականաչափ մեծ է։ Չեմ կարող ներկայացնել, թե ինչպիսի իրավիճակ է յուրաքանչյուր պրովինցիայում, քանի որ տարբեր պրովինցիաներ գտնվում են իրավիճակի կարգավորման տարբեր էտապներում։ Բայց ես կարող եմ ներկայացնել այն, ինչով ես անցնում եմ որպես աշխատող քաղաքացի և երկու դպրոցական տարիքի երեխաներ ունեցող մայր»,- Կանադայում տիրող իրավիճակին է ծանոթացրել մեր հայրենակիցը։ Նա նաև հավելեց․ «Այստեղ քաղաքացիները բաժանված են երկու խմբի։ Մի մասը շնորհակալ լինելով երկրի կառավարությունից, հնազանդորեն կատարում է այն օրենքները, որոնք պահանջվում են ապահովությունը կարգավորելու համար։ Եվ կա մարդկանց մի ստվար զանգված, որը պահանջում է, որպեսզի իշխանություններն ավելի խիստ միջոցների դիմեն։ Ինչո՞ւ, որովհետև դեռևս նկատվում է մարդկանց մի զանգված, որը գտնվում է փողոցում՝ անտեսելով օրենքները, և չեն կրում դիմակներ»։     Մանրամասները՝ տեսանյութում։