Լիբանանում կորոնավիրուսով վարակված հայ է մահացել. «Գանձասար»

Լիբանանում կորոնավիրուսով վարակված հայ է մահացել. «Գանձասար»

Լիբանանում մարտի 25-ին մահացել է կորոնավիրուսով վարակված Պետիկ Օղկասյանը: «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ մի քանի օր առաջ նա տեղափոխվել էր Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց։ «Նրա անձնական իրերը պետք է փոխադրեն Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց, անհրաժեշտ ստուգումների համար», - նշում է պարբերականը: Լիբանանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 333 է, մահացածներինը՝ 6: