Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ 2 հրթիռ է ընկել․ Al Arabiya

Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ 2 հրթիռ է ընկել․ Al Arabiya

Բաղդադի կանաչ գոտում ՝ ԱՄՆ դեսպանատան մոտ առնվազն երկու հրթիռ ընկել է: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն: Տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: Բաղդադի Կանաչ գոտին թաղամաս է, որտեղ գտնվում են  հիմնական կառավարական շենքերը և արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները:v