Կայուն աճ. Աճել են նաև պղնձի միջազգային գները. «Ժամանակ»

Կայուն աճ. Աճել են նաև պղնձի միջազգային գները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի՝ երկրի տնտեսություն հավելյալ 2 տրիլիոն դոլարի ներարկում կատարելու որոշման արդյունքում միջազգային բորսայական գնանշումները կայուն աճ են արձանագրում: Սա վերաբերում է նաև Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող պղնձի միջազգային գներին, որոնք միայն երեկ աճել են 6,5 տոկոսով՝ հասնելով մինչև 4910 դոլարի մեկ տոննայի դիմաց: Հունվարին՝ մինչև կորոնավիրուսային համաճարակի տարածումը, պղնձի գինը Լոնդոնի բորսայում 6 հազար 200 դոլարի սահմաններում էր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: