Կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիան զորքերը դուրս է բերում Իրաքից

Կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիան զորքերը դուրս է բերում Իրաքից

Ֆրանսիան իր զորքերը դուրս է բերում Իրաքից կորոնավիրուսի տարածման պատճառով, հաղորդում է Figaro թերթը՝ հղում անելով ֆրանսիական գլխավոր շտաբի հայտարարությանը։ «Փոխգործակցելով Իրաքի կառավարության հետ՝ կոալիցիան որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Իրաքի անվտանգության ուժերի ուսուցման իր գործունեությունը՝ հաշվի առնելով առողջապահության ոլորտում տիրող ճգնաժամը», գլխավոր շտաբի հայտարարությունն է մեջբերում թերթը։ Զորքերի դուրսբերումը կսկսվի մարտի 26-ին։