Արտասահմանում գտնվող ԱՄՆ զինվորականներին արգելել են տեղաշարժվել 60 օրվա ընթացքում․ CNN

Արտասահմանում գտնվող ԱՄՆ զինվորականներին արգելել են տեղաշարժվել 60 օրվա ընթացքում․ CNN

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հրաման է ստորագրել արտասահմանում գտնվող ամերիկյան զինվորականների ցանկացած տեսակի տեղաշարժը 60 օրվա ընթացքում արգելելու մասին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։ Գործակալության տվյալներով, որոշումը տարածվում է արտասահմանում նախատեսված մոտ 90 հազար տեղաբաշխումների վրա։ Նշվում է, որ բացառություն են լինելու միայն ռազմածովային նավերը, որոնք ըստ նախատեսվածի պետք է ԱՄՆ վերադառնան։