ՄԱԿ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում կօգնի աղքատ երկրներին

ՄԱԿ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում կօգնի աղքատ երկրներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աղքատ երկրներին օգնելու գլոբալ ծրագրի իրականացման մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։ Այսպես, Գուտերիշի խոսքերով, ՄԱԿ-ի Արտակարգ արձագանքման կենտրոնական ֆոնդից արդեն 60 միլիոն դոլար է հատկացվել պարենի առաքման, ԱՀԿ առաքելությունների աշխատանքի և բժշկական անձնակազմի և սարքավորումների տեղափոխման համար այդպիսի երկրներ։ Ծրագրի հետագա իրականացման համար ՄԱԿ-ը ևս 2 միլիարդ դոլար է հայցել։ Կազմակերպության ծրագրերում է նաև Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ «օդային կամուրջների» շինարարությունը, ինչը կօգնի անհրաժեշտ մասնագետներ հասցնել այն երկրներ, որտեղ գրանցվել են COVID-19-ի բռնկումներ։ Բացի այդ, ՄԱԿ-ում մտադիր են փախստականների ճամբարներում ձեռքերի լվացման համար հատուկ կայաններ տեղադրել։ Գուտերիշը նշել է, որ կորոնավիրուսի տարածումը չպաշտպանված երկրներում կարող է սպառնալիք դառնալ ողջ աշխարհի համար։