ԱՀԿ. Բնակչության ինքնամեկուսացումը բավարար միջոց չէ COVID-19-ի դեմ պայքարի համար. ՏԱՍՍ

ԱՀԿ. Բնակչության ինքնամեկուսացումը բավարար միջոց չէ COVID-19-ի դեմ պայքարի համար. ՏԱՍՍ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ բնակչության ինքնամեկուսացումը նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի դադարեցմանն ուղղված բավարար միջոցառում չէ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, վճռական քայլեր պետք է ձեռնարկվեն նաև վարակվածներին հայտնաբերելու, մեկուսացնելու, թեստավորելու և բուժելու ուղղությամբ: «Մարդկանց տանը մնալու և տեղաշարժը դադարեցնելու խնդրանքը առողջապահական համակարգերի վրա ճնշումը նվազեցնելու ժամանակ է տալիս»,- ասել է Գեբրեյեսուսը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այդ միջոցները «իրենք իրենց» չեն հանգեցնի համաճարակի դեմ հաղթանակի: ԱՀԿ-ի ղեկավարը կարծում է, որ «որոնելու, մեկուսացնելու, թեստավորելու, բուժելու», ինչպես նաև «հիվանդների շփումն առողջ մարդկանց հետ հայտնաբերելու ագրեսիվ միջոցներ են անհրաժեշտ»: Գեբրեյեսուսը նաև կարծիք է հայտնել, որ անցկացվող հակավիրուսային գործողությունները պետք է «ավելի ճշգրիտ և նպատակային» լինեն: