Ողբերգական ավտովթար Դիլիջանի ոլորաններում. կա 2 զոհ

Ողբերգական ավտովթար Դիլիջանի ոլորաններում. կա 2 զոհ

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այսօր, ժամը 22:30-ի սահմանում Opel մակնիշի 35 OQ 047 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի 3-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել 4-րդ ոլորանում: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։