Հայտնի է արքայազն Չարլզի կորոնավիրուսով վարակի հավանական մեղավորը

Հայտնի է արքայազն Չարլզի կորոնավիրուսով վարակի հավանական մեղավորը

Ուելսի արքայազն Չարլզը կորոնավիրուսով կարող էր վարակվել Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ից, հաղորդում է Reuters-ը: Մարտի 10-ին բրիտանական գահի ժառանգորդը և Մոնակոյի արքայազնը մասնակցել են Լոնդոնում կայացած համատեղ բարեգործական միջոցառմանը: Մի քանի օր անց Ալբերտ II-ը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է ցույց տվել: Ուստի Ալբերտ II-ը կարող է լինել արքայազն Չարլզի վարակի հավանական մեղավորը: Մարտի 12-ին, Մոնակոյի արքայազնի հետ հանդիպումից երկու օր անց, Չարլզը հանդիպել է մորը՝ 93-ամյա Եղիսաբեթ II թագուհուն: Բուքինգհեմյան պալատն ընդգծում է, որ հանդիպումը եղել է կարճատև, և թագուհին պահպանել է կորոնավիրուսի վարակից պաշտպանվելու նախազգուշական միջոցները: Հաջորդ օրը Չարլզը և նրա կինը՝ Կորնուոլի դքսուհի Քամիլան, մեկնել են Անգլիայի արևմտյան հատվածում գտնվող Ուելսի արքայազնի նստավայր՝ Highgrove House: Ավելի ուշ նրանք տեղափոխվել են Շոտլանդիա՝ Բալմորալ թագավորական կալվածք, որտեղ Չարլզն ունի ևս մեկ նստավայր: Մարտի 19-ից Եղիսաբեթ II-ը համաճարակից թաքնվում է Վինձոր ամրոցում: Մարտի 23-ին հանձնած թեստի արդյունքներով պարզվել է, որ արքայազն Չարլզը կորոնավիրուսի վարակակիր է, իսկ Քամիլան՝ ոչ: