ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները կարևորել են կորոնավիրուսի հաղթահարման գործում փոխաջակցությունը
23:22 | 2020-03-25
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցում կարևորել են նոր տիպի կորոնավիրուսի հաղթահարման գործում փոխաջակցությունը։
Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրել է «Թվիթեր»-իիր միկրոբկլոգում։
«Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ ունեցած հեռախոսազրույցում շնորհավորեցի գործընկերոջս Նոուռուզի առթիվ։ Երկուստեք ընդգծեցինք ամուր համակարգման, համերաշխության և փոխաջակցության կարևորությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի հաղթահարման և մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և համագործակցության առավել ամրապնդման ուղղությամբ աշխատելու գործում»,- ընդծել է Զոհրաբ Մնացականյանը։