Զգուշացում․ Viber-ով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ

Զգուշացում․ Viber-ով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ զգուշացնելով․«ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ‼️ Ժողովուրդ, «Վայբերով» տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ։ Համարը ուկրաինական ա։ Բայց կարող է լինել այլ ցանկացած երկրից։ Եվ այլ մեսենջերով,«Ֆեյսբուքում», «Վոթզափով» և այլն։ Ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։ Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք։ Ու ամեն դեպքում #ՄնաՏանը»։