Apple-ը անսպասելիորեն թարմացում է թողարկել հին սմարթֆոնների և պլանշետների համար

Apple-ը անսպասելիորեն թարմացում է թողարկել հին սմարթֆոնների և պլանշետների համար

Apple-ը անսպասելիորեն թարմացում է թողարկել հին սմարթֆոնների և պլանշետների համար: Թարմացում ստացած սարքերը չեն աջակցում ընթացիկ iOS 13-ին, հաղորդում է 9to5mac պարբերականը: Ընկերությունը թարմացում է առաջարկել արդեն հնացած համարվող գաջեթների սեփականատերերին: Մասնավորապես, iOS 12.4.6 թարմացումը հասանելի է iPhone 5s, iPhone 6, iPad Air, iPad mini 2 և iPad mini 3 և վեցերորդ սերնդի iPod touch-ի համար: Լրագրողները ենթադրում են, որ անսպասելի թարմացումը ներառում է անվտանգության նոր պարամետրեր: Թարմացում ստացած սարքերի թվում է նաև iPhone 5s-ը, որը թողարկվել է 2013-ի աշնանը: Նախկին դրոշակակիր սարքը, որը շարքում առաջինն է  ստացել Touch ID սկաներ, ինչպես և մյուս սարքերը, համարվում է հնացած և չի վաճառվում Apple-ի և նրա գործընկերների խանութներում: Բացի հին սարքերի անվտանգության թարմացումներից, ընկերությունը ներկայացրել է օպերացիոն համակարգերի վերջին տարբերակները՝ iOS 13.4 և iPadOS 13.4: