Բելգիացի գիտնականները 15 րոպեում COVID-19 հայտնաբերող թեստ են մշակել

Բելգիացի գիտնականները 15 րոպեում COVID-19 հայտնաբերող թեստ են մշակել

Բրյուսելի (LHUB-ULB) համալսարանի կլինիկական լաբորատորիան հայտարարել է, որ մշակել է ախտորոշիչ թեստ, որը կարող է COVID-19 վիրուսը հայտնաբերել 15 րոպեի ընթացքում: Այս նոր թեստը պետք է հասանելի լինի հաջորդ շաբաթ՝ հայտնում է La Libre Belgique թերթը: Ինչպես բացատրվում է է հրապարակման մեջ, սա «հակագենային» թեստ է, որը նշանակում է, որ այն կարձագանքի հակագեններին (վիրուսային սպիտակուցներ) և կբացահայտի դրանք  հիվանդից վերցված նմուշներում: Այս թեստը մշակելու համար LHUB-ULB համալսարանը սերտորեն համագործակցել է  բելգիացի և եվրոպացի մի շարք գործընկերների հետ: