Մեծ ուրախություն եմ ապրում այս տխուր օրերին. ԲԴԽ անդամի սենսացիոն բացահայտումը

Արտակարգ դրության մասին իրավական ռեժիմը չի դադարեցնում դատարանների գործունեությունը, այսինքն՝ դատավորները նույնպես «առաջնագծում» են, որովհետև կան անհետաձգելի գործեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն անցել է արտակարգ դրության ռեժիմի, ԲԴԽ կյանքում ի՞նչ է փոխվել: Հայկ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ համաճարակի արհավիրքը նաև մեր ազգային ներուժը համախմբելու առիթ է հանդիսանում, որին ականատես ենք լինում. «Եթե մի կողմ թողնենք վիրուսի ի հայտ գալու գերբացասական դերը, կարող ենք նկատել բավականին հետաքրքիր մի ձեռքբերում, դա մեր հասարակության շատ արագ ինքնակազմակերպվելու ունակությունն է: Օրինակ՝ մենք երկար ժամանակ աշխատում էինք էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ, և հիմա մեկ օրում հնարավոր եղավ տեսաձայնագրությունների միջոցով, հեռահար հարթակներ օգտագործելով՝ դատական նիստեր կազմակերպել: Ֆանտաստիկ համագործակցություն տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության, դատավորների և փաստաբանների միջև»: Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը»: «Դատական օրինագծի փոփոխությունները «հոծ գծի» մասին են. պայմանավորվում ենք, թե որտեղով պետք է անցնի «հոծ գիծը» և ինչպիսի պատասխանատվության պետք է ենթարկվել դա խախտելու համար…. Փոփոխությունները միտված են նրան, որ բոլորս ապրենք արդար պետությունում»:   Մանրամասն՝ տեսանյութում: