Ադրբեջանը հայտնում է կորոնավիրուսով վարակված երկրորդ հիվանդի մահվան մասին․ ՌԻԱ Նովոստի

Ադրբեջանը հայտնում է կորոնավիրուսով վարակված երկրորդ հիվանդի մահվան մասին․ ՌԻԱ Նովոստի

Կորոնավիրուսով վարակված երկրորդ հիվանդն է մահացել Ադրբեջանում, այժմ վարակվածների ընդհանուր թիվը 93-ն է: Այս մասին հայտնել են Կառավարությանն առընթեր գործող շտաբից: Ավելի վաղ շտաբը հաղորդել էր, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87-ի: Վարակվածներից տասը բուժվել են, գրանցվել է մեկ մահ: Հիվանդների թվում կա նաև Ռուսաստանի Դաշնության մեկ քաղաքացի: