Հեղափոխությունից հետո էս «վիծիկ դանա» պահվածքի համար լավ ա անում Ծառուկյանը, աչքերն էլ պետք ա հանի. «Յոժ»

Անկախությունից հետո Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել երեք անգամ՝ 1996-ին, 2008-ին և 2020-ին: «Առաջին լրատվական»-ի հետ տեսակապով զրույցում դերասան Սերգեյ Դանիելյանը, անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց, որ սա առաջին անգամն է, որ արտակարգ դրությունը հայտարարվել է քաղաքացիների ապահովության ու շահերի համար, իսկ նախորդ անգամները իշխանությունը դա արել է իր շահերի և վերարտադրության համար: Հասարակության զգալի մասը հասկացել է, որ սա թեև ոչ ցանկալի, բայց անհրաժեշտ գործողություն է, որի հետ պետք է հաշտվել: Ինձ դա չի վախեցնում, ինձ վախեցնում է այն, թե ինչ է լինելու հետո…, ինչպես ենք դիմանալու, երբ քանդվի տնտեսությունը… Մեր ռեսուրսները սահմանափակ են: Անորոշությունը «խոշտանգում» է ինձ»: Քաղաքական ուժերի արձագանքն այս ճգնաժամին համապատասխան էր, բոլորը կարողացան մի կողմ դնել քաղաքական ամբիցիաները և համախմբվել պետության շուրջ: Սակայն հետաքրքիր հայտարարություն արեց ԲՀԿ ղեկավարը՝ նշելով, որ պետությունն է հայտարարել արտակարգ դրություն, պետությունն էլ պետք է տա աշխատավարձերը: Սերգեյ Դանիելայնն անդրադառնալով այս դիտարկմանը՝ նշեց. «…Ժամանակին պետք է ունեզրկեին և իրենց գողացածը պետականացնեին: Հեղափոխությունից հետո էս «վիծիկ դանա» պահվածքի համար, որ ամեն ինչ օրենքի տառին համապատասխան պիտի անեն, լավ ա անում Ծառուկյանը, աչքներն էլ հանում է»:   Մանրամասն՝ տեսանյութում: