Արցախում մեկուսացված երեք քաղաքացիներ կորոնավիրուսի թեստ են հանձնել

Արցախում մեկուսացված երեք քաղաքացիներ կորոնավիրուսի թեստ են հանձնել

Արցախում մեկուսացված երեք քաղաքացիների մոտ կորոնավիրուսի կասկած է եղել, ուստի նրանցից փորձանմուշ է վերցվել թեստավորման համար։ Թեստի պատասխանները հայտնի կլինեն ավելի ուշ, երեքն էլ Արցախի քաղաքացիներ են, իսկ 20-ը ինքնամեկուսացված են մինչ այս բարձր ռիսկայնությամբ երկրներում գտնվելու և պոտենցիալ վարակակիր լինելու պատճառով, նրանք նույնպես թեստավորվելու են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեցին Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից: Ինչ վերաբերում է այս փուլում Հայաստան մեկնելու առնվազն 7 օրվա արգելքին, ապա հանձնաժողովից պարզաբանեցին, որ դա պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներով և անձանց՝ իրենց բնակության վայրերում պարտադիր ինքնամեկուսացմամբ: «Հորդորում ենք մեր քաղաքացիներին առաջիկա օրերին (նվազագույնը 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց: ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում»: