«Լիցք+». շարունակեք օգտվել ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 1000 Դ չափով

«Լիցք+». շարունակեք օգտվել ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 1000 Դ չափով

Օգտվեք հիմա, վճարեք  հետո Ակտիվացրեք «Լիցք+» ծառայությունը և շարունակեք օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 1000 դրամի չափով նախկին 200 դրամի փոխարեն: Ի դեպ, 1000 դրամը կարող եք օգտագործել «Viva»«X», «Y» և «Z» սակագնային պլանների փաթեթները, ինչպես նաև «BIT»«Super BIT»«Super 0 օրական» և «Super զույգ» ծառայություններն ակտիվացնելիս հաշվեկշռին առկա չբավարարող գումարը լրացնելու համար: Ծառայությունն ակտիվացնելու համար կարելի է օգտվել «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածից կամ պարզապես ուղարկել *221# հրահանգը: Ներբեռնեք «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածը «Play Store»-ում / «App Store»-ում: Ծառայության ակտիվացման գինը կմնա անփոփոխ՝ 20 դրամ: Առաջարկը հասանելի է մինչև 2020թ. ապրիլի 30-ը, ներառյալ: Ծառայությամբ տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում նախկին 3 օրվա փոխարեն, իսկ նշված ժամանակահատվածում օգտագործած ծառայությունների դիմաց գումարը և ծառայության ակտիվացման գինը նոր և արդեն օգտվող բաժանորդները պետք է վճարեն ծառայության ակտիվացումից սկսած 60 օրվա ընթացքում, այլապես ծառայությունը բաժանորդի համար կարգելափակվի 90 օրով: Իրավիճակով պայմանավորված՝ կուտակված և չվճարված պարտքերի պատճառով, հետվճարային սակագնային պլանների շրջանակներում տրամադրվող կապի ծառայությունները չեն կասեցվի, իսկ վճարումը կատարելու ժամկետները կհետաձգվեն մինչև ապրիլի ս.թ. 16-ը: