Պարետի որոշման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Beeline-ի բոլոր  սպասարկման գրասենյակների աշխատանքը

Պարետի որոշման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Beeline-ի բոլոր սպասարկման գրասենյակների աշխատանքը

25 մարտի 2020 թ., Երևան. Հայաստանում COVID-19 կորոնավիրուսի տարածման հետևանքով պարետի  խստացված կանոնների կապակցությամբ, ք. Երևան, Ազատություն 24/1 հասցեում գործող Beeline-ի վաճառքի և սպասարկմա գրասենյակը նույնպես փակվեց: Ինչպես և նախկինում բաժանորդների համար գործում են լայն հնարավորություններ՝ իրենց խնդիրներն առցանց լուծելու համար՝ առանց տանից դուրս գալու: Գործում է 8222 հեռախոսահամարը, որի օգնությամբ կարելի է լուծել հետևյալ խնդիրները. - SIM քարտի փոխարինում, - wi-fi մոդեմի փոխանակում 5-օրյա փորձաշրջանի ընթացքում, - հեռախոսահամարի վերականգնում  (ֆիքսված հեռախոսահամար, ֆիքսված ինտերնետ, բջջային հետվճարային հեռախոսահամար), Beeline-ի առցանց խանութի՝ E-shop-ի միջոցով (beeline.am/eshop) կարելի է պատվիրել. - նոր հեռախոսահամարներ, հեռախոսներ և մոդեմներ, - ֆիքսված ինտերնետի միացում (COMBO փաթեթներ): Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ՝ beeline.am/hy/payment/ կամ BeeMoney հավելվածով` beeline.am/hy/beeline-applications/2/ Հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով` beeline.am/hy/beeline-applications/1/ Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի առցանց հարթակին: